Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած Scene at Marrakech-ը («Պատկեր Մարաքեշում») Christie’s-ում աճուրդի է հանվել, տեղեկացնում է Daily Mail-ը։
Կտավը գնահատվում է 500,000 ֆունտ ստեռլինգ կամ 677,000 դոլար։ Այն թվագրված է 1935թ․ և նվիրաբերվել է ֆելդմարշալ Բերնար Մոնթգոմերիին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զորավարներից մեկին։
«Այդպիսի նվերը զորավարի հանդեպ վարչապետի բարեկամության և խորը հարգանքի վկայություն է»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նիկ Օրչարդը։
Չերչիլը բազմիցս է եղել Մարոկկոյում։ Նա տպավորված էր այդ աֆրիկյան երկրի բնապատկերներով։ Չերչիլը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 40-ից հետո և հասցրել է մոտ 500 կտավ ստեղծել։
2020-ի նոյեմբերին Չերչիլի Jugs and Bottles («Կուժերն ու շշերը») կտավը վաճառվել է 1․3 մլն դոլարով։