14 հունվարի 2021 - 11:56 AMT
Անվճար երթուղիներ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան

Հունվարի 14-ից Գորիսից դեպի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործեն նոր երթուղիներ, հայտնում է տեղի համայնքապետարանը։

Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։

Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիսից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս-Ներքին Խնձորեսկ,

Ժամը 10։30-ին՝ Ներքին Խնձորեսկ- Գորիս

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,

Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ-Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիսից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից։

Արցախում 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով ՀՀ Սյունիքի ու Գեղարքունի մարզի որոշ հատվածներ դարձել են սահմանամերձ, դրանք թշնամու զինված ուժերի տեսադաշտում են, երբեմն՝ մի քանի տասնյակ մետրի վրա։