14 հունվարի 2021 - 14:22 AMT
Հայուհին ԱՄՆ Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում է՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայազգի գործիչ Քեթրին Ղազարյանին ընտրել են որպես պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, փոխանցում է Horizon Weekly-ն:

Նշվում է, որ Ղազարյանի առաջադրանքն է՝ օրենսդիր մարմնում ապահովել կուսակցական կանոնակարգի պահպանումը:

Ղազարյանը մեծացել է Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտություն և քաղաքային ուսումնասիրություններ բաժինը: Նա մի շարք օրինագծեր է հեղինակել, որոնք առնչվում են նահանգի բնակիչների առողջության ապահովագրությանը: Որպես 4-րդ սերնդի ամերիկահայ՝ նա իր գործունեության ընթացքում առաջնային է համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը։