Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս զինծառայողների համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ՝ կենցաղային, ֆիզիկական պատրաստության և հանգստի համար։
Բլոկ-մոդուլային զինավաններն ինքնավար օբյեկտներ են, հագեցած կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում։ Կա նաև կահույք և կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:
Յուրաքանչյուր զինավանի տարածքում կա նաև արհեստական ծածկով մարզասրահ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:
Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։