16 հունվարի 2021 - 11:27 AMT
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում՝ Ասկերանի համայնքներում

Հունվարի 16-ին, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Նշվում է, որ գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:

«Խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին: