18 հունվարի 2021 - 14:56 AMT
ԱԻՊԾ․ Ասկերանում ու Մարտունու մերձակայքում զենք-զինամթերք կվնասազերծվի

Սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակում հունվարի 18-ին ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն»,-նշված է Արցախի ԱԻՊ ծառայության հաղորդագրության մեջ:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին