22 հունվարի 2021 - 10:47 AMT
«Արմենիան» դեպի ՌԴ չվերթերը հավանաբար կվերսկսի մինչև հունվարի վերջ

Մինչև 2021-ի հունվարի վերջ «Արմենիա» ավիաընկերությունը Ռուսաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող է վերականգնել, իսկ Հայաստանի քաղաքացիները Covid-19-ի թեստի բացասական արդյունքի դեպքում՝ անարգել մուտք գործել ՌԴ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթերը կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid-19-ի թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա։

Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի ու ելքի բոլոր սահամանփակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դեկտեմբերի 27-ին արդեն հաստատել է այդ ընթացակարգը, հերթն այժմ ռուսական կողմինն է։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ՌԴ-ում ևս որոումը կընդունվի։