25 հունվարի 2021 - 15:36 AMT
ՀՀ պետպարտքը մոտենում է $8 մլրդ-ի

Հայաստանի համախառն պետական պարտքը 2020-ին ավելացել է $647․2 միլիոնով և մոտեցել $8 միլիարդի։ 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ պետպարտքը կազմում էր $7,968․5 մլն, տեղեկացնում է Armbanks.am-ը ֆինանսների նախարարությանը հղումով։

Նշվում է, որ ընդհանուր պարտքի կառուցվածքում ավելի քան $7.5 մլրդ-ը կազմում է ՀՀ կառավարության պարտքը (աճը՝ $676․6 մլն), իսկ ԿԲ պարտքը դոլարային հաշվարկով կրճատվել է $29․4 միլիոնով՝ հասնելով $459․9 մլն-ի։

Կառավարական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը 2020-ի վերջում կազմել է $5,593․2 մլն, իսկ ներքինը՝ $1,915․3 մլն։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերին հայտարարել էր, որ պետպարտքի մակարդակը ՀՆԱ համեմատ 2020-ի ավարտին կկազմի 66․5%, իսկ 2021թ՝ 67%, մինչդեռ 2019-ին այն 49․9% էր։

Ըստ Fitch Ratings-ի հոկտեմբեր ամսվա կանխատեսման, ՀՀ պետպարտքը 2020-ի վերջում հասնելու էր ՀՆԱ-ի 63․9%-ի (2019-ին այն կազմում էր 53․5%)։ ԱՄՀ-ն դեկտեմբերին միջնաժամկետ հեռանկարում կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 60%։