29 հունվարի 2021 - 13:35 AMT
AstraZeneca-ի պատվաստանյութն առաջարկվում է ներարկել միայն 65-ը չբոլորածներին

Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկում է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց, փոխանցում է Deutsche Welle-ն։

Պատճառը տարեցների համար պատվաստանյութի արդյունավետության մասին տվյալների բացակայությունն է։

«65 տարեկանից սկսած՝ պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու համար ներկայումս տվյալները բավարար չեն»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Այս պահին AstraZeneca-ի պատվաստանյութը խորհուրդ է տրվում միայն 18-64 տարեկաններին։

Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Photo. Getty Images