Նորվեգացի պատգամավոր Փեթեր Այդեն Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել քաղաքացիական իրավունքի Black Lives Matter (BLM) շարժմանը, փոխանցում է Meduza-ն։
Պատգամավորը նշել է, որ շարժումը ռասիզմի դեմ պայքարի կոչ է արել նաև ԱՄՆ-ից դուրս։ Նա ընդգծել է, որ Black Lives Matter-ն արժանացել է ոչ միայն աֆրոամերիկացիների հավանությանը, այլև բնակչության այլ խմբերի։
Black Lives Matter շարժումը հիմնադրվել է 2013-ին, 2020-ին շարժման համակիրները զանգվածային ցույցեր են իրականացրել ԱՄՆ-ի ու աշխարհի խոշոր քաղաքներում։ Այդ ակցիաները սկսվել էին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ակցիաներից որոշներն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների կոշտ բախումներով։
2020-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի 300 թեկնածու էր առաջադրվել, մրցանակը հանձնվեց Պարենի համաշխահային ծրագրին։