4 փետրվարի 2021 - 11:24 AMT
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը՝ փետրվարին

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին, փոխանցում են ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետերի որոշմամբ՝ փորձագիտական երկու ենթախումբ է ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Փոխվարչապետերի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:

Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։