4 մարտի 2009 - 15:37 AMT
Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը
Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի բոլոր մարզերից 138 երիտասարդ բռնցքամարտիկ կպայքարեն չեմպիոնի կոչման համար 13 քաշային կարգերում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, մարտի 8-ին, երկրի առաջնության ավարտին, գրանցված արդյունքների հիման վրա կկազմավորվի երկրի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը` աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23-30-ը:

Հայաստանի բռնցքամարտի նորակազմ երիտասարդական հավաքականը մարտի կեսերին Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ ամսվա վերջին կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին: