ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքը:
Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների գնաց՝ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն անելով, իսկ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրելով։