Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 211-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3114 դեպք կա, այլ պատճառով՝ 779։
Ապաքինվել է ևս 227 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159,577 է։ Փաստացի բուժվողների թիվը 4467 է։ Փետրվարի 5-ին 2868 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում։