10 փետրվարի 2021 - 11:21 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 196 նոր դեպք կա և 6 մահ

Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3130 դեպք կա, այլ պատճառով՝ 786։

Ապաքինվել է ևս 236 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,405 է։ Փաստացի բուժվողների թիվը 4175 է։

Փետրվարի 9-ին 2574 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 671,038 թեստավորում։