13 փետրվարի 2021 - 11:08 AMT
ԱԻՊԾ․ Քաշաթաղից ևս 3 զինծառայողի աճյուն է գտնվել

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրան ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 13-ին նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։

2020 թվականի նոյեմբերից 13-ից հետո հայտնաբերվել է 1374 զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուն։