13 փետրվարի 2021 - 11:36 AMT
Զինված ադրբեջանցիները ոչխարի հոտը հայ հովվին են վերադարձրել բանակցություններից հետո միայն

Փետրվարի 11-ին Խնձորեսկում 185 գլուխ մանր եղջերավոր անասուն արածելով մոտեցել են թշնամու սահմանին, ադրբեջանցի զինված սահմանապահները հովվի մոտ են թողել միայն 12 գլուխ ոչխար ու հեռացել։

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ համայնքապետ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը։ Բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»,- հայտնել են Խնձորեսկի համայնքապետարանից։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում։ Սյունիքից ու Գեղարքունիքից որոշ հատվածներ զիջվել են ադրբեջանցիներին՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի ու GPS տեղորոշման։ Մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ Ադրբեջանին։