17 փետրվարի 2021 - 11:48 AMT
Մի խումբ արցախցիների կողմից հակառակորդին օգնելու ենթադրյալ դեպքերով քրգործ կա

ԱՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից պատերազմում հակառակորդին օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

Քրգործը հարուցվել է 2020-ի դեկտեմբերի 10-ին Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա: Դրանում ներկայացվել են տեղեկություններ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 15-ին ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։