18 փետրվարի 2021 - 11:23 AMT
Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում մոտ 400 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի տարածքում ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 400 պայթյունվտանգ առարկա, այդ թվում՝ 122 մմ բեկորա-ֆուգասային արկ և կումուլյատիվ-բեկորային զինամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել էր անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,453 պայթյունավտանգ առարկա: