19 փետրվարի 2021 - 13:29 AMT
Ֆլամինգոյի որսի համար` 200,000 դրամ հատուցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել կենդանական և բուսական աշխարհը։

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար տուգանք է նախատեսված։ Օրինակ, սովորական ֆլամինգոյի կամ գանգրափետուր հավալուսնի համար տուգանքը 200,000 դրամ է, տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Կառույցը նաև հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և ներկայացնում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները`

Վարդագույն հավալուսն` 100,000 դրամ

Մեծ ձկնկուլ` 75,000 դրամ

Մեծ սպիտակ տառեխ` 20,000 դրամ

Փոքր ձկնկուլ` 75,000 դրամ

Տարգալկտուց` 200,000 դրամ

Քաջահավ` 75,000 դրամ

Սովորական ֆլամինգո` 200,000 դրամ

Մոխրագույն սագ` 100,000 դրամ

Թշշան կարապ` 200,000 դրամ

Կանչող կարապ` 200,000 դրամ

Խայտաբղետ բադ` 25,000 դրամ

Մոխրագույն բադ` 25,000 դրամ

Լայնաքիթ բադ` 25,000 դրամ

Մարմարյա մրտիմ` 100,000 դրամ

Տուրպան` 25,000 դրամ

Սպիտակագլուխ բադ կամ սավկա`100,000 դրամ

Կարմրախածի սագ` 100,000 դրամ

Սովորական ջրարծիվ` 100,000 դրամ

Սովորական կարմիր ցին` 100,000 դրամ

Սովորական դաշտային մկնաբազե` 50,000 դրամ

Տափաստանային մկնաճուռակ 250, 000 դրամ

Մարգագետնային մկնաբազե` 50,000 դրամ

Եվրոպական տյուվիկ` 50,000 դրամ

Եվրոպական օձակեր` 75,000 դրամ

Տափաստանային արծիվ` 75,000 դրամ

Սովորական բլրային արծիվ` 75,000 դրամ

Հարավեվրոպական բերկուտ` 150,000 դրամ

Սովորական սպիտակապոչ արծիվ` 250,000 դրամ

Նախասիական մորուքավոր արծիվ` 250,000 դրամ

Գիշանգղ` 400,000 դրամ

Սև անգղ` 400,000 դրամ

Սպիտակագլուխ անգղ` 250,000 դրամ

Սովորական բալոբան` 250,000 դրամ

Միջերկրածովային բազե` 250,000 դրամ

Կովկասյան սապսան` 250,000 դրամ

Սովորական աղավնաբազե`50,000 դրամ

Սովորական մանրաբազե` 50,000 դրամ

Կովկասյան մարեհավ` 50,000 դրամ

Կասպիական հնդկահավ` 125,000 դրամ

Մոխրագույն կռունկ` 300,000 դրամ

Ճախրուկ` 20,000 դրամ

Կտցար ոտնացուպիկ` 25,000 դրամ

Բզակտուց` 25,000 դրամ

Կտցար կաչաղակ` 25,000 դրամ

Հայկական արծաթափայլ որոր` 25,000 դրամ

Կովկասյան թավոտն բվիկ` 25,000 դրամ

Պարսկական կանաչ մեղվակեր` 25,000 դրամ

Արևմտյան սև փայտփոր` 25,000 դրամ

Արևելյան կարմրագլուխ շամփրուկ` 25,000 դրամ

Եվրոպական ալպիական ճայ` 30,000 դրամ

Եվրոպական սև ագռավ` 25,000 դրամ

Եվրոպական ճուռականման շահրիկ` 25,000 դրամ

Երգող շահրիկ` 25,000 դրամ

Հաստակտուց քարադր` 20,000 դրամ

Եևավիզ քարաթռչնիկ` 15,000 դրամ

Ասիական շիկապոչ քարաթռչնիկ` 20,000 դրամ

Խայտաբղետ ժայռային կեռնեխ` 15,000 դրամ

Կապույտ ժայռային կեռնեխ` 15,000 դրամ

Իրանական կապտափող` 15,000 դրամ

Իրանական սովորական ճոճհավ` 15,000 դրամ

Սոխականման ճռիկահավ` 20,000 դրամ

Հնդկական եղեգնաթռչնակ` 20,000 դրամ

Սպիտակափող սոխակ` 15,000 դրամ

Միջերկրածովային երաշտահավ`15,000 դրամ

Հայկական մեծ ժայռասիտեղ` 25,000 դրամ

Կարմրաթև պատասող` 25,000 դրամ

Ալպիական սերինոս` 15,000 դրամ

Կարճամատ ճնճղուկ` 15,000 դրամ

Նախասիական անապատային խածկտիկ` 15,000 դրամ

Ժայռային վարսակուկ` 15,000 դրամ

Կարմրակտուց վարսակուկ` 15,000 դրամ