19 փետրվարի 2021 - 15:48 AMT
Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը

2021թ․ լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ-ում Լիտվայի դեսպանության ֆեսյբուքյան էջում նշվում է, որ Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։

«Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:

Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին: Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհավորել էր Լիտվային Անկախության օրվա կանակցությամբ. «Սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը Գ. Լանդսբերգիսին Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առթիվ: 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները մեր երկրների միջեւ - ստեղծեցին ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում և գրանցեցին բազմաթիվ ուշագրավ նվաճումներ մեր երկկողմ հարաբերություններում»։