26 փետրվարի 2021 - 12:03 AMT
Ալիևը հայ գերիներին «ահաբեկիչ և դիվերսանտ է» անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին՝ մենք բոլորին վերադարձրել ենք։ Ընդ որում, մենք ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք։ Ադրբեջանում այժմ պահվող մարդիկ այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, նրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ որևէ այլ երկրների կողմից անտեղի է»,- ասել է նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույցում։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։