27 փետրվարի 2021 - 11:53 AMT
ԱԻՊԾ․ Ադրբեջանական արգելքի պատճառով՝ մարմինների որոնումները դեռ չեն վերսկսում

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները դեռ չեն վերսկսվել:

PanARMENIAN.Net-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել որոնողական աշխատանքների վերսկսումը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։ Մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: