27 փետրվարի 2021 - 14:04 AMT
Կապանում փետրվարի 27-ին հանրահավաք կլինի

Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը կոչ է անում փետրվարի 27-ին` ժամը 15։00-ին, ներկա գտնվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Քաղաքապետի խոսքով՝ քննարկվելու է երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը։

«Ես անձամբ հանդես եմ գալու խոսքով և ներկայացնելու եմ իմ պատկերացումները` երկրում կատարվող իրադարձությունների և քաղաքական ներկայիս իրավիճակի վերաբերյալ», - նշել է նա։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։