27 փետրվարի 2021 - 14:45 AMT
Օպերայի բակում մարդ են դանակահարել

Փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի պատանու դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դանակահարողը ձերբակալվել է, նույն օրը բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել, հայտնում են Ոստիկանությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: