5 մարտի 2021 - 18:25 AMT
Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները։

Վարչապետը որոշումները ստորագրել է «ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով։

Ավելի վաղ Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը հաղթող էին ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը ներկայացվել էր ՀՀ վարչապետի հաստատմանը: