Մարտի 15-ից մեկնարկել է Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Նույն օրը հասանելի կլինեն նաև Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը, տեղեկացնում է Ֆուտբոլի ֆեդերացիան։
Տոմսերը հասանելի են նաև առցանց։
Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:
Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Իսլանդիա և մարտի 31-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:
Սահմանվել են տոմսերի հետևյալ գները՝
Հարավային և Հյուսիսային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000 (եզրերում) և 7000 (կենտրոնական) դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 (եզրերում) և 10,000 (կենտրոնական) դրամ: