16 մարտի 2021 - 10:17 AMT
ՀՀ կառավարական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի

Հայաստանի կառավարական պատվիրակություը Ռուսաստան կգործուղվի՝ այցը տեղի կունենա մարտի 16-18-ը։

Գործուղման նպատակը հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերի քննարկումն է։

Պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են նաև Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: