Անգլիայում փչացրել են հայտնի նկարիչ Բենքսիի գրաֆիտին, որն արվել է Ռեդինգթոնի բանտի պատին, որտեղ ժամանակին ազատազրված է եղել Օսկար Ուայդը։ Գրաֆիտին վնասել են Բենքսիի մրցակիցների կողմնակիցները՝ նրանք գրել են Team Robbo (Ռոբբոյի թիմը)։ Դա հղում է նկարիչ Ջոն «Արքա» Ռոբբոյին։
Բենքսին պատկերել է կալանավորի հանդերձանքով մարդու, որն իջնում է պարան դարձրած սավանով, որը գետնին մոտ վերածվում է տպագիր մեքենայից ձգվող տեքստի։ Իր աշխատանքը Բենքսին անվանել է «Ստեղագործական փախուստ», գրում է Meduza-ն։
Նկարը հայտնվել է մի շրջանում, երբ որոշվում է Ռեդինգթոնի բանտի հետագա ճակատագիրը։ Այժմ այն պատկանում է արդարադատության նախարարությանը, բայց շենքն ուզում է գնել Ռեդինգթոնի քաղխորհուրդը և վերածել մշակութային և գեղարվեստի կենտրոնի։
Նկարիչների դիմակայությունը սկսվել է 2009-ին, երբ Բենքսին իր գործը պատկերել էր Ռոբբո Արքայի նկարի վրայից։ Այդ մասին նույնիսկ հեռուստաֆիլմ է նկարահանվել՝ Graffiti Wars (2011)։ Ռոբբո Արքան մահացել է 2014-ին։