Ադրբեջանը սպառնում է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։
Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով», գրում է Minval.az-ը։
Ալիևն ավելի հեռուն է գնացել և ասել է, որ միջնադարյա եկեղեցին «աղբանոցի ու ամբարի» է նման։ Նա մեղադրել է հայերին իր բնորոշմամբ «աղվանական եկեղեցին» պղծելու մեջ և խոստացել է «վերականգնել» այն։
Հադրութի Ծակուռի գյուղի ամենակարևոր հուշարձանը Ծաղկավանք վանական համալիրն է (XII դար), որից միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին է պահպանվել։ Ըստ ամենահին խաչքարի, այն դասվում է 1198 թվականին է և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին Արցախի միջնադարյա ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է և ընդգրկվել է Շ. Մկրտչյանի հանրագիտական գործի մեջ, որը վերաբերվում է Արցախի պատմամշակույթային հուշարձաններին։
Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։