19 մարտի 2021 - 14:02 AMT
Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը` կայծակնային շախմատի աշխարհի ուս.առաջնության հաղթողներ

Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի աշխարհի ուսանողական առաջնության հաղթողներ:

Մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ, առցանց։

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, գրոսմայստեր Հայկ Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել է մրցաշարի հաղթող, գրում է «Առավոտը»։

Կանանց պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը հաղթել է ՝ վաստակելով 6 միավոր։

Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի 2021թ․ չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ նա 3.5 միավորով եզրափակել է տղաների լավագույն հնգյակը:

Եզրափակչին մասնակցելու իրավունք ստացել էին նախնական մրցաշարում տղաների և աղջիկների ութական լավագույնները: