23 մարտի 2021 - 14:36 AMT
Թևոսյանին ԱԺ-ում փոխարինել է Էմմա Պալյանը

ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանին, որը վայր է դրել մանդատը, փոխարինել է Էմմա Պալյանը։ Նիստում այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԿԸՀ-ն ներկայացրել է Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու վերաբերյալ արձանագրությունը:

«Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Էմմա Պալյանը ստանձնել է պատգամավորի պարտականությունները՝ երդվելով ԱԺ ամբիոնից։

Վահագն Թևոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ և վայր դրել մանդատը։