23 մարտի 2021 - 17:51 AMT
ՀՀ նախագահն ու վարչապետը կարևորել են ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

Նախագահը և վարչապետն անդրադարձել են ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իմքայլականները հակված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։