25 մարտի 2021 - 17:09 AMT
Քերոբյան․ Հաշվի առնելով, որ 2020-ի փետրվարը 1 օր ավելի ուներ՝ ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5.3%, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավելի՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Քերոբյանը հայտաարել էր, որ ինքը եկել է երկարաժամկետ պլանով ու խոստացել երկնիշ տնտեսական աճ 2021-ին։ Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։