27 մարտի 2021 - 12:09 AMT
Թալիշ-Մատաղիսում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները մարտի 26-ին Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները մարտի 27-ին որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Արցախում 44-օրյա պատերազմի մասնակիցների աճյունների որոնողական աշխատանքները սկսվել են մարտի 23-ից։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է: