27 մարտի 2021 - 16:51 AMT
Ազգային ժողովրդական բևեռի հավաքը մոտ 30 րոպե է տևել ու տեղափոխվել է

Ազգային ժողովրդական բևեռն Ազատության հրապարակում հանրահավաքի փոխարեն կարճ հավաք է իրականացրել՝ հիշեցնելով իրենց պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտարարվել է, որ Բևեռի հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 9-ին, մարտի 27-ին հրավիրված հավաքը տևել է մոտ 30 րոպե։

Հանրահավաքի ընթացքում Բևեռի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարել է, թե իրենց կարծիքով՝ արտահերթ ընտրությունները չեն կայունացնելու քաղաքական լարվածությունը։ Նա խոսել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին, նշել, որ դրա ընթացքում իրենք բարձրաձայնել են արտահերթ ընտրությունները ժամանակավոր կառավարության ղեկավարմամբ անցկացնելու անհրաժեշտությունը։