29 մարտի 2021 - 13:30 AMT
Պեսկով․ Հրաժարականի մասին Փաշինյանի որոշումը Պուտինի հետ անհապաղ զրույց չի պահանջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ զրույց չի պահանջում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ շփումները մշտական բնույթ են կրում։

«Նա մնալու է պաշտոնակատար, ուստի այդ որոշումը, որը բարձրաձայնվել է, անհապաղ խոսակցություն չի պահանջում»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է նաև, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են հեռախոսազրույց ունեցել, շփումները մշտական բնույթ են կրում»։

Մարտի 28-ին Արմավիրի մարզ այցելության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլին հրաժարական է տալու, սակայն այդ ընթացքում շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

ԱԺ արտահերթը նախատեսված է հունիսի 20-ին

Photo. Ria Novosti