29 մարտի 2021 - 14:43 AMT
Ապրիլի 1-ին Այվազյանը Մոսկվա կմեկնի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

«Մեկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդին», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ շփում նախատեսված չէ։

«Բայց խորհրդի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ», - հավելել է նախարարը։

Այվազյանը նաև ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցություններ լինել։