30 մարտի 2021 - 18:52 AMT
Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Մատվիենկոն պարգևատրվել է համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ի թիվս այլ անձանց և կառույցների, նպաստել է լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատմանն ադրբեջանական գերությունից։