3 ապրիլի 2021 - 14:11 AMT
ՌԴ դեսպան․ Կողմ ենք գերիների փոխանակմանը` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին կողմ է, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Sputnik Armenia-ն:

«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ, ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,- ասել է դեսպանը։

Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 հայ գերի կա, հայկական կողմը գերիների թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հայտնել։ Ադրբեջանցները հայ գերիներին ներկայացնում են որպես ահաբեկիչ։