6 ապրիլի 2021 - 17:47 AMT
Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2018-ին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Կարապետյանը եղել է ԶՈւ հետախուզության վարչության պետը՝ քառօրյա պատերազմից հետո ազատվել է պաշտոնից։