12 ապրիլի 2021 - 11:02 AMT
Հադրութում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված` զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել,հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին որոնողական աշխատանքներ չեն կատարվի, հնարավոր է ՝ դրանք շարունակվեն ապրիլի 13-ին։

2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է։