14 ապրիլի 2021 - 13:23 AMT
Սպանություն երթուղայինում՝ դիմակի համար վեճի հետքերով

Երևանում 54 համարի երթուղայինում տղամարդ է դանակահարվել, վերջինս մահացել է։ Ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ մարդ են դանակահարել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այնուհետև շտապօգնությունից հաղորդում է ներկայացվել, մեկնել են նշված հասցե և հայնտնաբերել տղամարդու դի: Հանգամանքները պարզվում են: Նախաքննություն է կատարվում», - հայտնել են ոստիկանությունից։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ երթուղայինում վիճաբանություն է առաջացել՝ դիմակ չկրելու հարցի շուրջ, որի ընթացքում քաղաքացուն դանակահարել են։