14 ապրիլի 2021 - 18:20 AMT
Քոչարյանը՝ Փաշինյանի ելույթների մասին․ Խղճահարություն առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարություններին, որոնցից մի քանիսն առնչվում էին հենց Քոչարյանին։

«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին, խոսել ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին և արձագանքել ՀՀ նախկին ղեկավարների՝ այդ թվում Քոչարյանի հայտարարություններին։

Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին