15 ապրիլի 2021 - 10:28 AMT
ՔԿ․ 57-ամյա տղամարդը դիմակ չկրելու դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ

Քննչական կոմիտեում պարզվել են ապրիլի 14-ին Երևանում երթուղայինում սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատի բնակիչ է՝ ծնված 1963թ.:

Դեպքը տեղի է ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ 54 համարի երթուղայինում։

Նախաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևանի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:

Ձեռնարկվում են միջացառումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: