11 մարտի 2009 - 12:43 AMT
Առողջապահության նախարարը գլխավորում է Ավագանու խորհրդի «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը
Չեն արդարացել կանխատեսումները կամ ենթադրություններն այն մասին, որ Եր-անի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորեն Հայաստանի խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ընտրված պատգամավորներ Արամ Սաֆարյանը կամ Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստանը» որոշում է կայացրել այն մասին, որ իրենց ցուցակը կգլխավորի Կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Ընդ որում չի պարզաբանվում, թե էլ ով կընդգրկվի կուսակցության ցուցակում:

Հիշեցնենք, ու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը կգլխավորի Երեւանի ներկա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: