20 ապրիլի 2021 - 10:20 AMT
Ջրականում ևս մեկ զինծառայողի աճյուն են գտել

Ադրբեջանի հսկողությանն անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 19-ին իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։