20 ապրիլի 2021 - 12:44 AMT
Արցախում սկսել են պատվաստել Covid-19-ի դեմ․ Առաջինն ակադեմիկոս Գաբրելյանցն էր

Ապրիլի 19-ին Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:

Պատվաստումներն իրականցվում են ռուսական «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով:

Նախարարությունը խորհուրդ է տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես` բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Ապրիլի 19-ին Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութով։