21 ապրիլի 2021 - 12:59 AMT
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Ապրիլի 20-ին Արցախում կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5835 քաղաքացու հետազոտություն, որից 734-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2618 դեպք: Կատարվել է 23,290 թեստավորում:

Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

Արցախի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։