44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդն իրականացրել է 5000-ից ավելի թռիչք, այդ թվում՝ 1000-ից ավելի մարտական ինքնաթիռի, 700-ից ավելի՝ հարվածային ուղղաթիռի, 300-ից ավելի` ռազմատրանսպորտային ինանքթիռի ու 3000-ից ավելի ԱԹՍ-ի։ Այս մասին «Զինուժի» եթերում հայտարարել է ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։
Իր հերթին, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը պատմել է, որ 2700-ից ավելի ԱԹՍ է հայտնաբերվել, որոնցից մոտ 300-ը ոչնչացվել է։
Նա պատմել է նաև մարտերից մի քանի դրվագ։
«Օրինակ՝ «ՕՍԱ-ԱԿ» մեքենաները նախատեսված չեն ԱԹՍ-ի խոցման համար, բայց մարտական հաշվարկները մասնագիտական բարձր ունակությունների շնորհիվ կարողացել է ստեղծել ԶՀՀ խիտ կրակի համակարգ․․․ Կապիտան Օրդոյանը համաշխարհայինի ռեկորդ է սահմանել՝ ՕՍԱ-ԱԿ մեքենայով 22 ԱԹՍ, այդ թվում` Բայրակթար, Հերմեսներ, Հարոպներ ոչնչացնելով», - նշել է նա։